Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան
22:22 - 29 հունվարի, 2023

Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ Այս մասին հայտնում է anews.com-ը։

Նա նաև անդրադարձել է Իսլամի դեմ ներկայիս հարձակումներին ու, Շվեդիայում Ղուրանն այրելու մասին խոսելով, ասել է, որ մարդիկ, որոնք արել են այդ գործողությունը, ցույց են տվել իրենց անիրազեկությունը։

«Արդյո՞ք նրանք վերացրին իսլամը՝ Ղուրանը այրելով։ Նրանք պարզապես ցույց տվեցին, թե որքան անտեղյակ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել