Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան
12:14 - 30 հունվարի, 2023

Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման համար պայմանագիր է կնքվել «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Պայմանագրի արժեքը 18 միլիոն 495 հազար եվրո է:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,- գրել է Բադասյանը։

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել