Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը 2 պետության ստեղծումն է
 |tert.am|
13:13 - 31 հունվարի, 2023

Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը 2 պետության ստեղծումն է |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Իսրայել կատարած այցի շրջանակում ելույթ ունենալով այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, անդրադարձել է երկրու երկրի համար կարևորություն ներկայացնող հարցին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, գրում է The Times of Israel-ը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև առաջընթացին հասնելու լավագույն միջոցը երկու պետությունների տեսլականը պահպանելն է, այնուհետև իրականացնելը», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «հիմա բոլոր կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել հանգստությունը վերականգնելու, լարվածությունը թուլացնելու համար»:

Մինչդեռ Նեթանյահուն, որը որպես կանոն խուսափում է օտարերկրյա պաշտոնյաների հետ հրապարակային հանդիպումներում խոսել Պաղեստինի մասին, նշել է, որ խաղաղության շրջանակի ընդլայնումը «կօգնի գործուն լուծման հասնել պաղեստինցի հարևանների հետ»:

Միևնույն ժամանակ Իսրայելի ղեկավարը չի նշել երկու պետության ստեղծման ձևաչափով լուծման տարբերակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել