Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:
Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, կարևորելով որակյալ կրթության ապահովումը, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին և գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:
Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին, այդ թվում՝ ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանը, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին:
comment.count (0)