Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է
 |1lurer.am|
14:32 - 01 փետրվարի, 2023

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: Հայաստանին զենք մատակարարած Պատրոն Դավո անունով հայտնի Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Թե այս անգամ ինչի համար է կալանավորվել Գալստյանը՝ ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ էլ նրա պաշտպանները չեն բարձրաձայնում:

Գալստյանը նախորդ տարվա մարտին էր 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։

Այս գործը դատարանում քննվում է դռնփակ:

Գալստյանը մեղադրյալ է նաև մեկ այլ՝ զենքի մատակարարման չարաշահումների գործով. ըստ ԱԱԾ-ի՝ նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել