Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները
 |news.am|
13:08 - 02 փետրվարի, 2023

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները |news.am|

news.am: Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքների պատճառով Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Նիդերլանդների գլխավոր հյուպատոսությունները փակվել են ժամանակավորապես։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա նշել է, թե ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 15 անձ է ձերբակալվել, որից 5-ն արդեն կալանավորվել են։

Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:

Ինչից հետո Թուրքիայում եվրոպական երկրների հյուպատոսություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել