Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է․ Լավրով
13:14 - 02 փետրվարի, 2023

Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է․ Լավրով

Դեռևս արդիական է Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ։ Եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Россия 24 հեռուստաընկերությանը և РИА Новости գործակալության տված հարցազրույցի ժամանակ։

«Առաջարկը դեռևս սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 

Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման որոշմանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ որ «այն կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»․ «Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել