ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդականը Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ
 |1lurer.am|
13:25 - 02 փետրվարի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդականը Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոքմանին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության տվյալով՝ Լոքմանը նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել Հարավային գազային միջանցքի նախարարների խորհրդի 9-րդ նիստին:

Նշվում է, որ պետքարտուղարի տեղակալի խորհրդականը կքննարկի ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ նախագծերին, ինչպես նաև Ադրբեջանի կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացման հարցում, ներառյալ՝ Հարավային գազային միջանցքը:

Ամերիկացի դիվանագետի այցը կտևի մինչև փետրվարի 4-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել