ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
comment.count (0)