ԱԺ նախագահը ստորագրել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
13:07 - 03 փետրվարի, 2023

ԱԺ նախագահը ստորագրել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել