Ռուսաստանին կրկին սպառնում են գերմանական տանկերով. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները կրկին կռվում են Ռուսաստանի դեմ ուկրաինական բանդերականների ուժերով և սպառնում են գերմանական տանկերով, այս անգամ՝ Leopard-ներով։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս, գրում է tvzvezda.ru-ն։

«Այժմ, ցավոք, մենք տեսնում ենք, որ նացիզմի գաղափարախոսությունը, արդեն իր ժամանակակից դիմակով, իր ժամանակակից տեսքով, կրկին ուղղակի սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի անվտանգության համար։ Մենք նորից ու նորից ստիպված ենք ետ մղել հավաքական Արևմուտքի ագրեսիան։ Անհավատալի է, բայց իրականություն է: Մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերը։ Եվ նորից նրանք պատրաստվում են կռվել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հողի վրա՝ Հիտլերի հետևորդների, բանդերականների ձեռքերով»,- ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ, չնայած Արևմուտքի քարոզչությանը, Ռուսաստանն աշխարհում շատ ընկերներ ու դաշնակիցներ ունի։ Պուտինն ասել է, որ նրանք, ովքեր Եվրոպային և մասնավորապես Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, չեն հասկանում, որ այդ ամենը միայն տանկերով չի սահմանափակվելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն