Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել |1lurer.am|
15:19 - 04 փետրվարի, 2023

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը և Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում վերադարձվել է ՌԴ Զինված ուժերի 63 զինծառայող։

Ռուսական կողմը հայտնել է, որ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ գերիների փոխանակման ընթացքում Կիևը վերադարձրել է իր 116 զինծառայողին, որոնցից երկուսը սպաներ են, մյուսները՝ շարքայիններ և սերժանտներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել