ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել քիմիկատներ տեղափոխող գնացքը |factor.am|
21:35 - 05 փետրվարի, 2023

ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել քիմիկատներ տեղափոխող գնացքը |factor.am|

factor.am: Ամերիկյան Օհայո նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և այրվել: Այս մասին փետրվարի 4-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ ավելի քան 100 վագոնով Norfolk Southern գնացքը դուրս է եկել Արևելյան Պաղեստին քաղաքի մերձակայքում: Վտանգավոր նյութերով մոտ 20 վագոն է եղել, որոնցից 10-ը դուրս են եկել ռելսերից։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ շրջված հինգ վագոնները տեղափոխում էին վինիլքլորիդ:

Վթարի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները հայտարարել են դեպքի էպիկենտրոնից 1,6 կմ շառավղով տարհանման մասին։ Ընդգծվում է, որ պաշտոնատար անձինք օդի շարունակական մոնիթորինգ են իրականացնում։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել