Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կապված միջադեպի հետևանքների մասին |armenpress.am|
12:53 - 06 փետրվարի, 2023

Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կապված միջադեպի հետևանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության, ասվում է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հղած հայտարարության մեջ, որը դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցչությանն Է փոխանցել փոխարտգործնախարար Սե Ֆենը։ Այդ մասին տեղեկանում ենք Интерфакс» գործակալությունից:

ԱՄՆ-ն իր տարածքում չինական օդապարիկ է խոցել, որն, ըստ Պենտագոնի, եղել Է հետախուզական։ Պեկինում հերքել են օդապարիկի կապը զինվորականների հետ։

«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս դրա դեմ և ամերիկյան կողմին կոչ Է անում չձեռնարկել հետագա այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասցնում Չինաստանի շահերին, և չբորբոքել կամ չմեծացնել լարվածությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք կվերապահի հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»։

Սի Ֆենը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված էր ֆորսմաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին։ Չնայած դրան՝ «ամերիկյան կողմն անտեսել է դա և անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիական օդապարիկի դեմ»:

Սա «միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի ոգու խախտում է»։

Ավելի վաղ Պեկինը պաշտոնական բողոք էր հայտնել Վաշինգտոնին խոցված օդապարիկի առնչությամբ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել էին, որ հունվարի 28-ից հետևում են օդապարիկին, որն սկզբում անցել էր Ալյասկայի և արևմտյան Կանադայի վրայով, այնուհետև ԱՄՆ-ի վրայով թռել հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Պենտագոնի խոսնակը հայտնել էր, որ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար:

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Էր, որ ամերիկյան կործանիչները ծովի վրա խոցել են օդապարիկը: Այժմ զինվորականները հավաքում են խոցված ապարատի բեկորները Հարավային Կարոլինայի ափերի մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել