Նոր՝ 7․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում։ Այս մասին հայտնում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Կենտրոնից ավելի ուշ հայտնեցին նաև երրորդ՝ 5․9 մագնիտուդով երկրաշարժի մասին դարձյալ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշից 77 կմ հյուսիս։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։
comment.count (0)