Փետրվարի 7-8-ը Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը:

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին:

2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

2011թ.-ից Երևանում և Զագրեբում գործում են պատվո հյուպատոսների գրասենյակները:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: 

Երկկողմ հարաբերություններ

Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Խորվաթիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ այդ թվում ԵՄ շրջանակներում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է 4 փաստաթուղթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով