armenpress.am: Թուրքիայի պետական դրոշները երկրի ողջ տարածքում և արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում խոնարհել են՝ կապված երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժից հետո հայտարարված 7-օրյա սուգի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից զոհվածների հիշատակի համար։
Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ։ Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։