Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:

«Այո, մենք գործընկերներ ենք փնտրում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն