Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին
 |armenpress.am|
16:16 - 08 փետրվարի, 2023

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է:

Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը:

«Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,- ասաց Աղաջանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել