Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։
ՊՆ տեղեկատության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:
comment.count (0)