Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. ԱԳՆ
10:06 - 11 փետրվարի, 2023

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. ԱԳՆ

Հայաստանը այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը իր հերթին թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան անցնում Մարգարայի կամրջով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել