Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|
11:55 - 11 փետրվարի, 2023

Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է՝ Ռուսաստանը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ 

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ:

Լրագրողը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան քննադատել է Վաշինգտոնի և Բրյուսելի խաղաղարար ջանքերը Հարավային Կովկասում եւ հարց է ուղղել, թե արդյոք Վաշինգտոնը սատարում է ռուսական կողմից կազմակերպված հանդիպումները՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրորը փորձում է կազմակերպել եւս մեկ հանդիպում.
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է Փաթելը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։

«Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել