tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը։
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։
Արմեն Չարչյանի քրեական վարույթն առնչվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալուն։
comment.count (0)