ՀՀ ֆինանսների նախարարն ու Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը
17:01 - 17 փետրվարի, 2023

ՀՀ ֆինանսների նախարարն ու Չեխիայի դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Չեխիայի դեսպանը ևս շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել