ԵԽԽՎ համազեկուցողները Ջերմուկում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած վայրեր
20:59 - 18 փետրվարի, 2023

ԵԽԽՎ համազեկուցողները Ջերմուկում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած վայրեր

Ջերմուկում են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։
 
«Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են` Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը», - նշված է հաղորդագրության մեջ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել