ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց
17:34 - 22 փետրվարի, 2023

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։

««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։  

Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։

Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ 

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել