Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն
 |tert.am|
12:41 - 27 փետրվարի, 2023

Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն (մահացու զենք) ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ն փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։

«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյոք ռազմական օգնություն կտրամադրի՞, բայց եթե այս ճանապարհով գնա, դրա համար իրական գին կվճարի, և դա վնաս կհասցնի Չինաստանին», - ասել է Բայդենի խորհրդականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկելուն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել