news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։
«Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
comment.count (0)