Դատավորը դասընթացի էր, հիմա՝ արձակուրդում, դա իշխանոթյան կողմից ինձ «պատժելու» միջոց է․ Դավիթ Տոնոյան
18:46 - 28 փետրվարի, 2023

Դատավորը դասընթացի էր, հիմա՝ արձակուրդում, դա իշխանոթյան կողմից ինձ «պատժելու» միջոց է․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը  հայտարարություն է տարածել․

«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասնթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ, դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:

ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:

Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել