Երևանում բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Քանդակի հեղինակն Ալբերտ Վարդանյանն է, այն կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»։ Բացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Մարտի 1-ը սգի օր չէ, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ն ավելի լայն համատեքստ ունի: Այդ օրը զոհված մեր եղբայրների կյանքի պայքարի խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է։ Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն իսկ շրջված էջ է որին վերադարձ այլևս չի լինելու։ Դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
Լուսանկարը` Photolure-ի։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)