Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումն անվանել է «սև օր» վրացական ժողովրդավարության համար
22:39 - 07 մարտի, 2023

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումն անվանել է «սև օր» վրացական ժողովրդավարության համար

Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատունը քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։

«Այսօր մութ օր է Վրաստանի ժողովրդավարության համար»,- ասվում է դեսպանատան երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկման շարունակությունը հակասում է Եվրոպային ինտեգրվելու և ժողովրդավարական զարգացման Վրաստանի ձգտումներին։

Այդ օրինագծերի ընդունումը կվնասի Վրաստանի հարաբերություններին իր ռազմավարական գործընկերների հետ և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որը շատ վրացական կազմակերպություններ անում են իրենց հայրենակիցներին օգնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ 

Օտարերկրյա գործակալների մասին երկու օրինագծերը քննարկվում են Վրաստանի խորհրդարանում, իսկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ակցիաներ են ընթանում։ 

Վրաստանի ՆԳՆ-ն երեքշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել՝ կոչ անելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին և ընդդիմության առաջնորդներին զերծ մնալ բռնության կոչերից և ապահովել, որ բողոքի ակցիան չդառնա բռնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել