Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի. ԱՆ
10:47 - 10 մարտի, 2023

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի. ԱՆ

Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված են, 17-ը չեն հոսպիտալացվել, 14-ը դուրս են գրվել:
 
Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել