Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ կան զոհ և վիրավորներ
15:57 - 10 մարտի, 2023

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ կան զոհ և վիրավորներ

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

Տուժած երեխաները և դպրոցի աշխատակիցներն առաջին բուժօգնությունը ստանում են Կապանի բժշկական կենտրոնում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ նախնական տվյալներով կա 21 տուժած։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել