«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար
 |civilnet.am|
11:57 - 13 մարտի, 2023

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար |civilnet.am|

civilnet.am: Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։

Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։

Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է.

«Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- ասաց նա։ Ըստ ընթացակարգի՝ ՀԾԿՀ-ն դիրքորոշումներ է հայցել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից։ Հունանյանը նաև չհայտնեց՝ ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը, Հայաստանում է գրանցված թե ոչ։

«Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 2 միլիոնը և այն ունի ամենամեծ բաժանորդային բազան Հայաստանում։ Բջջային հեռախոսակապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը առաջինն է, «Յուքոմ»-ի ու «Թիմ տելեկոմ»-ի հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը էականորեն զիջում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թվին։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել