«Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
15:34 - 14 մարտի, 2023

«Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2018թ․-ից ի վեր ռազմատեխնիկական օգնություն չի ստացել Հայաստանը, եւ որ պատերազմի ժամանակ եղածի 50 տոկոսն է օգտագործվել։

«Ինձ դառնացնում ա, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել ա։ Ո՞նց կարելի ա էդքան անլուրջ լինել եւ էդքան անլուրջ գտնվել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին․ որեւէ մեկը ձեզ ասել ա՞, որ իրենք զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ ա, որ 2018-ից հետո․․․ Օգնություն ասելով ի՞նչ նկնատի ունեն, եթե նկատի ունեն ձրի զենք, մենք․․․ Չասեմ՝ ձրի զենքն ինչ ա։

ՀՀ-ն 2018-20թթ․ ձեռք բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորն իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է։ Օբյեկտիվ խնդիր կա, որի կողքերով ենք անցնում․ բա լավ, որ զենքը կար․․․ Ընդ որում խոսքը նրա մասին չէ, որ մեր սպառազինությունը կատարյալ վիճակում էր։ Եւ, ի միջի այլոց, ես նաեւ արտահայտել եմ իմ համաձայնությունը մի շարք ընդդիմադիր գործիչների արած էն հայտարարություններին, որ էդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Բա լավ, եթե զենքը կար․․․ եւ դուք գիտեք՝ իննչն ա օգտագործվել, ինչը չէ։ ՍՈՒ-30-նները չեն օգտագործվել մի պատճառով, որովհետեւ իրենք էդ պահին ձեռք բերված են եղել ոչ վաղ անցյալում, իրենք դեռ ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման՝ սկսած մասնագիտական, եւ այլն․․․։ Մնացած մեր զինանոցում եղած, ԼՂ ՊԲ զինանոցում եղած տենց զենք չկա, որ չի կիրառվել»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հարց հնչեցրեեց՝ ինչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։

«Իմ համոզմունքը նա է, որ մենք պատերազմը պարտվել ենք էն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել ա 5-րդ շարասյուն։ Սա իմ համոզմունքն ա՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Կարծում եմ՝ առաջիկայում էդ փաստերն էնքան հրապարակային կլինեն, որ իմ էս արած  հայտարարությունն էնքան տարօրինակ չի թվա, ինչքան թվացել ա։ Չնայած՝ մյուս կողմից էլ մի փաստ արձանագրենք․ էսօրվա դրությամբ ԶՈՒ նախկին 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Ես չգիտեմ՝ Հայաստանում մարդ կա՞, որ մտածում ա՝ էդ մարդկանց գլխին գործ են սարքել, եթե էդպես մտածողներ կան, դա շատ վատ ա։ Էսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ՝ այլ հոդվածներով։ Հիմա, օրինակ, նույն «հողեր հանձնելու» մեղադրանքով մեր մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ էդ գործով կալանքը, երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար մի զարմանալի բան տեղի ունեցավ․ մեկ էլ ամենատարբեր մարդիկ՝ Հայաստանից, ԼՂ-ից, իմացա, որ դատաիրվական համակարգին ամենատարբեր ձեւերով միջնորդություններ են ներկայացնում, որ կլնի՞ էսինչ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք եւ այլն։ Իմ ռեակցիան, երբ իմացել եմ, հետեւյալն ա․ բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք ա բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ ա արել, ինչ ա տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ոնց ա ընկել, ով ա տվել Շուշին, ինչի ա ընկել Շուշին։ Բա հիմա էդ ի՞նչ եք բոլորդ, որ էդ նույն սրերն էիք ճոճում 20-21թթ․, հիմա ուզում եք, որ էդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար, որ ասեք դավաճան վարչապետը Շուշին հանձնեց, էս հանձնեց, էն հանձնեց։ Իսկ կարող ա՞ պարզվի էդ ամեն ինչի խորքային նպատակը, դա ա եղել պլանը։ Ընդ որում, եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, էդ հլը ոչինչ, բայց դա պետության եւ պետականության դեմ ա, Հայաստանի անկախության դեմ ա էդ ամեն ինչը:

2021թ․ մայիսի 10-ին կառավարության հրաժարականը վերջանականապես ուժի մեջ ա մտնում, արձանագրվում ա, որ առաջիկայում պետք ա տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն ամսի 11-ին ՀՀ-ում արդեն խորհրդարան չկա, կառավարություն չկա, եւ մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում ա իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք էսօր բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք էդ թեմայով կալանավորված։ Ինչի՞ համար ա կալանավորված, ինչքան ես գիտեմ՝ մի բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ինչի՞ չի կատարել, չկա բացատրություն։ Ես ինձ համար ունեմ բացատրություն, ես չունեմ ապացույց, բայց փաստերն իրենք իրենց մասին շատ բարձր են խոսում»,-ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել