ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը
09:55 - 15 մարտի, 2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը

1lurer.am: ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որում ասված է.

«Մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում` Ղրիմի շրջանում, ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք: Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։

Օդային տարածքը խախտողին բացահայտելու նպատակով ՀՕՊ մարտական հերթապահության կազմից օդ են բարձրացվել կործանիչներ: Կտրուկ մանևրելու հետևանքով անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել և բախվել ջրին։

Ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, անօդաչու թռչող սարքի հետ շփում չեն ունեցել և բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած օդային միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարություն է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել