Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը
 |1lurer.am|
11:41 - 17 մարտի, 2023

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը:

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը:

Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։

Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի շենքի մոտ, պահանջել կառավարության հրաժարականը։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, 200-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Ցույցեր են անցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ցույցերն ու գործադուլները մարտի 18-ին և 19-ին, ինչպես նաև 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել