Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|
14:34 - 18 մարտի, 2023

Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ավանդական ամենօրյա ուղերձում պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային քրեական դատարանի որոշումը։

«Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել