ԵՄ-ն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|
08:37 - 20 նոյեմբերի, 2019

ԵՄ-ն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում Է, որ Եվրամիությունն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այսօր ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեղ Է, օպերատիվ եւ կենսականորեն կարեւոր մեր անվտանգության համար»,-նշել Է Ստոլտենբերգը: «Եվրոպական դաշինքը չի կարող փոխարինել անդրատլանյան դաշինքին,-հավաստիացրել Է նա:- ԵՄ-ն կարեւոր Է, բայց չի կարողանա պաշտպանել Եվրոպան»:

Նրա կարծիքով, «Հյուսիսային Ամերիկայից Եվրոպան հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլեւ կպառակտի Եվրոպան»: «Դաշինքը խաղաղությունը պահպանել եւ հակամարտություններից խուսափել Է 70 տարի: Եվ մենք շարունակելու ենք դա անել դեռ շատ տասնամյակներ»,-հավելել Է Ստոլտենբերգը:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել Է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկելու Է դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ նրա հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպությանը փոխարինելու Եվրամիության անկարողությունը:

«Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Փարիզ՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Եվ ես նրա հետ քննարկելու եմ դա (Մակրոնի կողմից արված քննադատությունը), խոսելու եմ այն մասին, որ ՆԱՏՕ-ն օպերատիվ կերպով արձագանքում Է մարտահրավերներին,-ասել Է նա: -Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին: Հարկավոր Է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հատկապես Brexit-ից հետո ԵՄ-ն չի կարողանա պաշտպանել Եվրոպան, որովհետեւ ներդրումների 80 տոկոսը լինելու Է ոչ ԵՄ-ից: Ամենագլխավորը, որը մենք կարող ենք տալ Եվրոպային, միջուկային զսպումն Է»:

Մակրոնը The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին կորցրել Է կոորդինացումը միության ներսում եւ գտնվում Է «ուղեղի մահվան» վիճակում: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել Է, թե այնհրաժշտ Է, որ Եվրոպան սկսի իր մասին մտածել որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի տնօրինի իր ճակատագիրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել