Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին |armenpress.am|
15:50 - 18 մարտի, 2023

Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ քաղաքական կամքի առկայության մասին |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսն ու Թուրքիան մտադիր են ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին։

«Եգիպտոսը և Թուրքիան ամուր մտադրություններ ունեն վերականգնելու երկկողմ հարաբերությունները»,- ասել է Շուքրին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Եգիպտոսի ԱԳ նախարարը հավելել է, որ Կահիրեն և Անկարան «քաղաքական կամք ունեն սկսելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհը» երկու երկրների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել