tert.am: Հյուսիսային Կորեայի առաջանորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է պատրաստ լինի պատերազմը կանխելու համար ցանկացած պահի միջուկային զենք կիրառել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հաղորդել է, որ իրենց մարտավարական հրթիռը, որն արձակվել է փորձարկումների շրջանակներում, անցել է 800 կմ և խոցել թիրախը։
Փհենյանը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան ընդլայնում են համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ։
comment.count (0)