Ադրբեջանցի 5 մարզիկ կժամանի Հայաստան՝ մասնակցելու Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ.-ի առաջնությանը
12:36 - 20 մարտի, 2023

Ադրբեջանցի 5 մարզիկ կժամանի Հայաստան՝ մասնակցելու Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ.-ի առաջնությանը

Ադրբեջանցի 5 մարզիկ կժամանի Հայաստան՝ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի 2023 թ.-ի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում հրապարակված վերջնական ցանկից։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Հյուսիսային պողոտայում ազդարարվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի մեկնարկը: 

Այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը, սակայն դեռ ոչ վերջնական: 

Առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել