Ինչպես հասկանանք գլխավոր դատախազի այն պնդումը, որ վաճառվածը զորամաս է եղել, եթե իրականում այդպես չէ. Գրիգորի Խաչատուրովի փաստաբան |tert.am|
12:59 - 20 մարտի, 2023

Ինչպես հասկանանք գլխավոր դատախազի այն պնդումը, որ վաճառվածը զորամաս է եղել, եթե իրականում այդպես չէ. Գրիգորի Խաչատուրովի փաստաբան |tert.am|

tert.am: Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ հանրությանը հրամցվում է մի քանի միֆ, դրանց հիման վրա հարուցվում է քրեական վարույթ, ընդ որում՝ գործը չակերտների մեջ պետք է առնել, որովհետև նորմալ իրավական երկրում Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ կերպ չէր կարող իրականացվել քրեական հետապնդում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել էր երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել էր երկու ամիս ժամկետով։ Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար: Խաչատուրովի գործը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկին։

Փաստաբանը մեջբերեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ ելույթից մի հատված՝ «զորամասը վեր են ածել գումարի և պետական շահի տեսանկյունից դրան բացատրություն չկա»։

Պողոսյանը պարզաբանեց, թե ինչ տարածք է այն եղել․ «Կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովը այս որոշման վաճառքի հետ, և այն հարցի հետ, թե ում են վաճառել, որևէ առնչություն չի ունեցել։ Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերից 71 միավոր,  այսինքն՝ դա անթույլատրելի գործարք չէ։ Կա վաճառքի ընթացակարգ, իրենք պնդում են որ այս պարագայում չի պահպանվել այդ ընթացակարգը, ոչ թե, որ իրավունք չկար այն վաճառելու»,- ասաց Պողոսյանը։

Պաշտպանը պնդեց, որ վաճառված շենքը երբևէ որպես զորմաս չի ծառայել։

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել