Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
 |armtimes.com|
16:12 - 20 մարտի, 2023

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է |armtimes.com|

armtimes.com: Հակակոռոպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործի քննման ընթացքում Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվել է։

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև Բարձրագույն դատական խորհրդից։

Նիստի ընթացքում Գասպարյանը հայտնել էր վատ ինքնազգացողության մասին, բարձրացել էր նրա ճնշումը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ։

Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել