Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում
 |hetq.am|
12:05 - 22 մարտի, 2023

Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում |hetq.am|

hetq.am: Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է արել։ Այդ մասին ադրբեջանական Turan պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կովկասում առկա իրավիճակի մասին, Քիրբին հայտարարել է. «Մենք բոլոր կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն և ուզում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածության թուլացման համար»։

Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ Քիրբին, ընդորում, չի մեկնաբանել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի մասին հարցին։ 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունների համաձայն՝ Բլինքենը երկու երկրների առաջնորդներին առաջարկել էր ամերիկյան կողմի աջակցությունը՝ խաղաղության բանակցություններին աջակցության հարցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել