Ուկրաինական ծովային անօդաչուները հարձակվել են Սևաստոպոլի վրա
 |hetq.am|
12:52 - 22 մարտի, 2023

Ուկրաինական ծովային անօդաչուները հարձակվել են Սևաստոպոլի վրա |hetq.am|

hetq.am: Մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի հատվածում ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է դաշնային նշանակության այդ քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ 

«Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ։ Նրանք փորձում էին ներթափանցել ծովածոց։ Մեր ծովայինները դրանց ուղղությամբ կրակ են արձակել հրաձգային զենքից։ Օդային թիրախների ուղղությամբ աշխատել է նաև ՀՕՊ-ը», - իր տելեգրամյան ալիքում գրել է Ռազվոժաևը։

Վերջինիս տվյալներով՝ հարձակման հետևանքով ռազմանավերը չեն տուժել, սակայն որոշ կառույցների ապակիներ կոտրվել են՝ խոցված անօդաչուների պայթյունների հետևանքով։ Ըստ Ռազվոժաևի տուժածներ չկան։

Ավելի վաղ, սոցիալական ցանցերում տեղացիները հայտնել էին Սևաստոպոլում պայթյունների ձայների մասին։ Իր տելեգրամյան ալիքում քաղաքի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վարչությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ Սևաստոպոլում կանգնեցվել է ծովային ուղևորափոխադրումների շարժը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել