Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր |tert.am|
21:06 - 22 մարտի, 2023

Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր |tert.am|

tert.am: Այսօր՝ մարտի 22-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է Gazeta.ru պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքական կողմի նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել