ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին
 |tert.am|
11:54 - 23 մարտի, 2023

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ըստ էության, իր վարքագծով հրապարակավ արձանագրեց, որ ՍԴ դատավորը, այո՛, թույլ է տվել օրենքի խախտում, բայց քանի որ իրենց նշանակածն ու սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով անցած նիստերը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին առնչվող հարցի քննարկմանը ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ էր ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Դրա համար հիմք էր ներկայացվում այն, որ, ըստ «Հայաստան» խմբակցության», ՍԴ դատավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվեարկությանը։

««Քաղաքացիական պայմանագիր»-ը ցույց տվեց, որ ինքը որևէ կապ չունի իրավունքի գերակայության, սահմանադրականության, ժողովրդական արժեքների հետ, նույնիսկ խուսափեց ու վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև համոզված եմ՝ առնվազն մի քանի հոգի կլինեին, որոնք տարբեր հիմնավորումներով կողմ կքվեարկեին այս նախագծին»,-ասաց Մինասյանը:

Վերջինս նշեց, որ փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է ԱԺ-ում, տեսանելի է, թե իշխող քաղաքական ուժը «ինչպիսի ատելությամբ է լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել