ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի. Միրզոյան
17:54 - 24 մարտի, 2023

ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի. Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի․ փաստաթուղթը տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին, հրապարակային չի զեկուցվել։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի երկամսյա առաքելությանը։

Անդրադառնալով պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե պետք է հասկանալ՝ ինչու զեկույցը հասանելի չէ նաև ՀՀ իշխանություններին, քանի որ խոսքը, ի վերջո, վերաբերում է ՀՀ-ում իրականացված մշտադիտարկմանը, նախարարն ասաց․

 «Զեկույցը հասանելի չէ այնքանով, որքանով այն ԵՄ մի ինստիտուտի՝ այս դեպքում, դիտորդական առաքելության հաշվետվությունն է իր վերադաս, ղեկավար մարմիններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել