Փենսիլվանիայի շոկոլադի գործարանում պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ինը՝ անհետ կորել
10:17 - 25 մարտի, 2023

Փենսիլվանիայի շոկոլադի գործարանում պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ինը՝ անհետ կորել

Երկու մարդ մահացել է, ևս ինը անհետ կորած է Փենսիլվանիայում գտնվող շոկոլադի գործարանում ուրբաթ օրը բռնկված հրդեհի հետանքով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Դեպքի վայրում նկարահանված և տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակը և սև ծուխը բավականին վեր են բարձրանում։

Այս պահին տեղում իրականացվում են փրկարարական աշխատանքները։ Պայթյունի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։

Բացի երկու զոհերից և ինը անհետ կորածներից՝ ևս մի քանի մարդ վիրավորվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել